Շալվա Պապուաշվիլին ցավակցություն է հայտնել «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռի կործանման կապակցությամբ
Շալվա Պապուաշվիլին ցավակցություն է հայտնել «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռի կործանման կապակցությամբ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին ցավակցություն է հայտնել «Ադրբեջանի ավիաուղիների» մարդատար ինքնաթիռի կործանման կապակցությամբ։

Այս մասին Պապուաշվիլին գրում է սոցցանցում։

«Խորը վշտով ցավակցում եմ «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների ընտանիքներին և ընկերներին։ Ես իմ խորին կարեկցանքն եմ հայտնում ողջ ադրբեջանցի ժողովրդին։ Կիսում ենք ձեր վիշտը և բոլոր վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում»,- գրել է Շալվա Պապուաշվիլին։

Ղազախստանի Ակտաու օդանավակայանի մոտ «Ադրբեջանի ավիաուղիների» մարդատար ինքնաթիռ է կործանվել: Վերջին տվյալներով՝ ավիավթարից ողջ են մնացել ուղեւորատար ինքնաթիռի 67 ուղեւորներից 32-ը։ Տուժածներից մի քանիսի վիճակը ծանր է։ Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։