Շալվա Պապուաշվիլի. «Ազգային շարժման» գրաքննիչները Հանրային հեռարձակողի շենք, ուղիղ եթեր են ներխուժում, փորձում են ճնշում գործադրել խմբագրական քաղաքականության վրա, բայց այս մասին լռում են բոլոր դեսպանատներն ու «NGO»-ները
Մենք ականատես ենք հարձակման Հանրային հեռարձակողի վրա, որի վրա ուղիղ եթեր, շենք են ներխուժում «Ազգային շարժման» գրաքննիչները,- ասել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
Պապուաշվիլիի խոսքով՝ ոչ մի դեսպանատուն, ոչ մի «NGO» հայտարարություն չի անում այն մասին, թե ինչ է կատարվում Հանրային հեռարձակողի հանդեպ։
«Ականատես ենք ուղիղ հարձակման Հանրայինի հեռարձակողի վրա, որը ուղիղ եթեր, շենք են ներխուժում «Ազգային շարժման» գրաքննիչների կողմից։ Բառացիորեն այն մարդիկ, ովքեր այն ժամանակ գրաքննիչ էին, այսօր հարձակվում են Հանրային հեռարձակողի վրա և փորձում են ճնշում գործադրել նրա խմբագրական քաղաքականության վրա, փորձում են փոխել խմբագրական քաղաքականությունը, իրականացնել սեփական օրակարգը։ Այս մասին լռում են բոլոր «NGO»-ները, լռում են բոլոր դեսպանատները։ Հասարակությունը պետք է մտածի սրա մասին, թե ինչի հետ գործ ունենք, որովհետեւ լռեցին նաեւ Ուկրաինայում, Մոլդովայում։ Այն, ինչ կատարվում է հեռուստաընկերությունների հետ, նորություն չէ, այս կոչերի ու այս բուլդոզերների մասին խոսելու ողջ ցինիզմն այն է, որ նրանք արդեն արել են այդ ամենը։ Ոչ ոք չի կասկածում, որ այդ մարդիկ անում են հենց դա՝ ուղղակի ավելի դաժանությամբ, էլ ավելի ցինիզմով և ավելի բաց աջակցությամբ որոշ արտաքին դերակատարների կողմից»,- ասել է Պապուաշվիլին։