Շնորհավորում եմ Վրաստանին առաջընթացի առնչությամբ, որն ունի բարեփոխումների արդյունքում
Շնորհավորում եմ Վրաստանին առաջընթացի առնչությամբ, որն ունի բարեփոխումների արդյունքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղ Ենս Սթոլթենբերգը Վրասատանին շնորհավորում է առաջընթացի կապակցությամբ, որին երկիրը հասել է բարեփոխումների անցկացման գործընթացում:

Հայտարարությունը Սթոլթենբերգը արել է ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին:

Նրա խոսքով, Վրաստանը ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է և դաշինքի անդամակցության թեկնածու երկիր: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ նիստին քննարկելու են Սև ծովի տարածաշրջանի անվտանգության հարցը:

 

«ՆԱՏՕ-ն աջակցում է Վրաստանի տարածքաիյն ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Շնորհավորում եմ Վրաստանին այն շարունակական առաջընթացի առնչությամբ, որն ունի երկիրը՝ բարեփոխումներ անցկացնելու արդյունքում»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Բրյուսելում, ՆԱՏՕ-Վրաստան հանձնաժողովի նիստին ներկա է նաև Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեն: