Սեյսմիկ ծառայությունը հաստատել է, որ Մինդելի ողբերգության օրը սեյսմիկ ցնցումներ չեն գրանցվել. Աշխատանքի տեսչության ներկայացուցիչ
Այսօր մեկ անգամ ևս Մինդելիի հանքավայր կայցելի աշխատանքի տեսչության աշխատանքային խումբը, դեպքի վայրում կուսումնասիրի տեղանքը և թունելը, որից հետո հնարավոր կլինի ասել, եղել է թե ոչ, լեռնային հարված,- այս մասին հայտարարել է առողջապահության նախարարության աշխատանքի տեսչության ներկայացուցիչ Իրակլի Իոբիձեն:
Նրա խոսքով, երեկվա ստուգման ժամանակ, վտանգի պատճառով, հնարավոր չի եղել մոտենալ կոնկրետ տեղանքին:
Աշխատանքի տեսչության ներկայացուցչի մեկնաբանմամբ, սեյսմիկ ծառայությունը հաստատել է, որ Մինդելի հանքավայրում սեյսմիկ ցնցումներ չեն գրանցվել:
Ինչ վերաբերում է հարցին, պաշտպանված էին թե ոչ անվտանգության նորմերը, Իրակլի Իոբիձեն պատասխանում է, որ համապատասխան փաստաթղթի մի մասն արդեն ստացել են ադմինիստրացիայից և սպասում են հավելյալ փաստատթղթերի, որտեղ կլինի մանրամասն տեղեկություն հենց անվտանգության նորմերի մասին:
Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքավայրում տեղի ունեցած դեպքի ժամանակ զոհվել է վեց մարդ, տուժել՝ երեքը: