Մինդելիի անվան հանքահորից դուրս բերված զոհված հանքափորների դիակները տեղափոխել են Քութաիսիի, Լևան Սամխարաուլիի անվան փորձաքննության ազգային կենտրոն

Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքահորից փրկարարները դուրս են բերել զոհված հանքափորների դիակները: Դիակների դուրս բերման գործողությունը համատեղ իրականացրել են արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության և լեռնային փրկարարները:

«Սաքնախշիրի» ընկերության ներկայացուցչի հայտարարությամբ, զոհված հանքափորների դիակները տեղափոխել են Քութաիսիի, Լևան Սամխարաուլիի անվան փորձաքննության ազգային կենտրոն:

Ինչպես փոխանցում է առաջին ալիքի լրագրողը, այս պահին Տղիբուլիում են գտնվում էկոնոմիկայի նախարարության տեխնիկական վերահսկման դեպարտամենտի ներկայացուցիչները:

Դեպարտամենտի պետ, Միրիան Բերիանիձեի հայտարարությամբ, փորձագետները սկսելու են ուսումնասիրել դեպքի վայրը:

Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքահորում այսօր առավոտյան մահացել է 6 և տուժել երեք մարդ: Գոյություն ունեցող լրատվությամբ, վեց մարդ զոհվել է տեղում, իսկ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկությամբ, հանքահորի թունելներից մեկում փլուզվել է տանիքը:

Պատահարի այլ մանրամասներ դեռևս անհայտ են: