Անցած տարի տեխնիկական վերահսկման խումբը ստուգել է նշված թունելը, սակայն դա կապ չունի, երբ մահանում են մարդիկ. Դմիտրի Քումսիշվիլի
Անցած տարի տեխնիկական վերահսկման խումբը ստուգել է նշված թունելը, սակայն դա կապ չունի, երբ մահանում են մարդիկ. Դմիտրի Քումսիշվիլի

Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, Դմիտրի Քումսիշվիլին տեսակցել է Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքահորում դժբախտ պատահարի արդյունքում  տուժած հանքափորներին:

Նախարարի խոսքերով, Քութաիսիի հիվանդանոցում գտնվող հանքափորների առողջական վիճակը կայուն է:

Դմիտրի Քումսիշվիլին հանդիպել է նաև տուժածների ընտանիքի անդամներին:

«Մենք հանդիպել ենք տուժածներին և նրանց ընտանիքի անդամներին: Արվում է հնարավորինս նրանց արագ բուժման համար»,-ասել է Դմիտրի Քումսիշվիլին:

Նախարարը զրուցել է նաև աշխատանքային անվտանգության մասին և նշել, որ անցած տարի տեխնիկական վերահսկման խումբը ստուգել է նշված թունելը: Բացի այդ նախարարը նշել է, որ համանման դեպք տեղի է ունեցել 1986 թվականին:

Տղիբուլիում, Մինդելիի անվան հանքահորում այսօր առավոտյան մահացել է 6 և տուժել երեք մարդ: Գոյություն ունեցող լրատվությամբ, վեց մարդ զոհվել է տեղում, իսկ տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Նախնական տեղեկությամբ, հանքահորի թունելներից մեկում փլուզվել է տանիքը:

Պատահարի այլ մանրամասներ դեռևս անհայտ են: