Սև և Ազովի ծովերում անվտանգության հարցը հաջորդ շաբաթ քննարկելու են ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի ձևաչափում
Սև և Ազովի ծովերում անվտանգության հարցը հաջորդ շաբաթ քննարկելու են ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի ձևաչափում

Սև և Ազովի ծովերում անվտանգության հարցը հաջորդ շաբաթ քննարկելու են ՆԱՏՕ-Ուկրաինա հանձնաժողովի ձևաչափում: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Վադիմ Պրիստայկոն:

Նրա խոսքով, երեկ անցկացված Ուկրաինայի հանձնաժողովի արտկարգ նիստին դեսպանները Ուկրաինային հայտնել են աջակցություն և դրական գնահատել Ուկրաինայի գործողությունները, որը չնայած բարդ իրավիճակի, փորձում է լիցքաթափել լարվածությունը և իրավիճակը բերել իրավական շրջանակի մեջ:

Ուկրաինացի դիվանագետի խոսքով, արտակարգ նիստին դեսպանները համաձայնել են, որ Սև և Ազովի ծովերում անվտանգության հարցի երկխոսությունը քննարկելու են դեկտեմբերի 4-5-ին, ՆԱՏՕ-ի արտաքին գործերի մինիստերիալին: