Սերգո Չիխլաձե. Եթե առաջիկա շաբաթների ընթացքում չկայանա 5-րդ փուլը, ընդդիմությունը կանցնի այլ մարտավարության
Սերգո Չիխլաձե. Եթե առաջիկա շաբաթների ընթացքում չկայանա 5-րդ փուլը, ընդդիմությունը կանցնի այլ մարտավարության

Եթե առաջիկա շաբաթների ընթացքում չկայանա 5-րդ փուլը, մենք, ընդդիմությունը, արդեն կանցնենք այլ մարտավարության,- այս մասին հայտարարել է «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության անդամ Սերգո Չիխլաձեն:

«Եթե առաջիկա շաբաթների ընթացքում չկայանա 5-րդ փուլը, մենք, ընդդիմությունը, արդեն կանցնենք այլ մարտավարության: Այլևս իմաստ չի ունենա շարունակել բանակցությունները, անվերջ չի կարող շարունակվել: Այստեղից ելնելով, «Վրացական երազանքը» որքանով ադեկվատ կլինի և կգնա թե ոչ բանակցություններին, կախված է դրանից: Ինչպես երևում է, այդ հնարավորությունների պատուհանն աստիճանաբար փակվում է»,- հայտարարել է Սերգո Չիխլաձեն: