Սերգո Չիխլաձե. Մեր ակնկալիքն է, որ բանակցությունների 5-րդ փուլը կկայանա հունվարի վերջին
Սերգո Չիխլաձե. Մեր ակնկալիքն է, որ բանակցությունների 5-րդ փուլը կկայանա հունվարի վերջին

Մեր ակնկալիքն է, որ բանակցությունների 5-րդ փուլը կկայանա հունվարի վերջին,- այս մասին հայտարարել է «Ռազմավարությունը՝ շինարար» կուսակցության անդամ Սերգո Չիխլաձեն՝ իշխանության և ընդդիմության միջև բանակցությունների վերաբերյալ:

Նրա խոսքով, ընդդիմությունն սպասում է իշխանության կողմից արված առաջարկներին:

«Նոր տեղեկություն, թե երբ կկայանա հերթական փուլը, չունենք: Մեր ակնկալիքն է, որ բանակցությունների 5-րդ փուլը կկայանա հունվարի վերջին: Սպասում ենք քայլերի, «Վրացական երազանքի» պատասխանին: Իշխանությունը դեռևս պատրաստակամություն չի հայտնել, սակայն հուսանք, որ իրավիճակի ծանրությունից, ճգնաժամից ելնելով, իշխանությունն առավել ակտիվ կլինի բանակցությունների ուղղությամբ»,- հայտարարել է Սերգո Չիխլաձեն: