Սերգեյ Լավրովը կոչ է արել Թուրքիայի և Հայաստանի Հանրապետություններին կարգավորել հարաբերությունները

13:52, 04.09.2021

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Թուրքիայի և Հայաստանի Հանրապետություններին կարգավորել հարաբերությունները:

«Կողմերն այլ կերպ են տեսնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը, սակայն այժմ, երբ պատերազմն ավարտվել է, հիմքեր կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման համար: Հետեւաբար, տրամաբանական կլինի, որ Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը», – ասել է Լավրովը:

Նա ասել է, որ Կրեմլը կաջակցի գործընթացին:

Ավելի վաղ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 27-ին ասել էր, որ Թուրքիան «դրական ազդակներ» է ուղարկում պաշտոնական Երևանին, և որ պատրաստ է նման կերպ արձագանքել:

«Մենք կգնահատենք այս ժեստը և դրական կարձագանքենք դրական ազդակներին», – ասաց Փաշինյանը:

Նմանատիպ