Սեպտեմբերի 15-ին մեկնարկելու է ուսումնական տարին, դա հավելյալ ճնշում կլինի շարժունակության աճի վրա և մեզանից յուրաքանչյուրս պետք դրան մոտենանք մեծ պատասխանատվությամբ. Գիորգի Գախարիա
Առողջապահության, ներքին գործերի նախարարություններին և տեղական մունիցիպալիտետներին կարգադրում ենք, այսօրվանից խստացնել այն պահանջների հանդեպ վերահսկողությունը , որոնք հաստատվել են օրենսդրական մակարդակով,- այս մասին Վրաստանի վարչապետ Գիորգի գախարիան հայտարարել է կառավարության նիստում:
Ինչպես նշել է Գիորգի Գախարիան, կառավարության որոշմամբ, ուսումնական տարին սկսվում է սեպտեմբերի 15-ին, ինչը էլ ավելի կբարձրացնի շարժունակությունը և յուրաքանչյուր քաղաքացի պետք է դրան մոտենա մեծ պատասխանատվությամբ:
«Պետք է հիշել, որ մոտ ժամանակներում, մեր կառավարության որոշմամբ, մեկնարկելու է ուսումնական գործընթացը և մեր երեխաները սեպտեմբերի 15-ից այցելելու են դպրոցներ: Դա հավելյալ ճնշում կլինի շարժունակության աճի վրա և մեզանից յուրաքանչյուրս պետք դրան մոտենանք մեծ պատասխանատվությամբ: Հետևաբար, համապատասխան գերատեսչություններին, Առողջապահության, ներքին գործերի նախարարություններին և տեղական մունիցիպալիտետներին կարգադրում ենք, այսօրվանից խստացնել այն պահանջների հանդեպ վերահսկողությունը , որոնք հաստատվել են օրենսդրական մակարդակով: Առաջին հերթին դա փակ տարածքներում դիմակներ կրելն է և սոցիալական հեռավարության պաշտպանությունը»,- ասել է Գիորգի Գախարիան: