Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում ավելացել է կարանտինում գտնվող անձանց թիվը
Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանում ավելացել է կարանտինում գտնվող անձանց թիվը

Սամեգրելո-Զեմո Սվանեթիի շրջանային վարչության փոխանցմամբ, շրջանում ավելացել է կարանտինում գտնվող անձանց թիվը:

Անակլիա-Գանմուխուրիի կարանտինային տարածքում այս պահի դրությամբ գտնվում է 95 անձ: Բացի այդ, ինքնամեկուսացման մեջ է 8 մարդ:

Զուգդիդիի ինֆեկցիոն հիվանդանոցի լաբորատորիայում հետազոտել են 178 անձի կենսաբանական նմուշ, բոլոր պատասխանները բացասական են:

Ինչպես նաև, այսօր, հանրային առողջապահության ազգային կենտրոնի Սամեգրելո-Զեմո Սվանեթիի բաժինը շրջանի տարբեր մունիցիպալիտետներում  հետազոտել է լրացուցիչ կենսաբանական նյութեր: