Սամցխե-Ջավախքի բոլոր վեց ընտրատարածքներում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով, Սամցխե-Ջավախքի բոլոր վեց ընտրատարածքներում, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Բորջոմիում Սալոմե Զուրաբիշվիլին ստացել է 10 403 ձայն – 69.52 տոկոս, Ախալցխայում՝ 11 662 ձայն – 55.92 տոկոս, Ադիգենիում՝ 6 002 ձայն – 58.61, Ասպինձայում՝ 4 248 ձայն – 64.95 տոկոս, Ախալքալաքում– 12 446 ձայն – 63.66 տոկոս, Նինոծմինդայում – 7 572 ձայն – 64.07 տոկոս:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այս պահի տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստանի մասշտաբով ստացել է ընտրողների ձայների 59.6%-ը, իսկ Գրիգոլ Վաշաձեն՝ 40.4%: