Զուգդիդիի ընտրական շրջանում ընտրությունների երկրորդ փուլին քվեարկել է 34 080 ընտրող
Զուգդիդիի ընտրական շրջանում ընտրությունների երկրորդ փուլին քվեարկել է 34 080 ընտրող

Զուգդիդիի թիվ 67 շրջանային ընտրական հանձնաժողովի նախագահ, Միրանդա Մեսխիի հայտարարությամբ, ժամը 20:00-ին փակվել են 107 ընտրատեղամասերը, իսկ երկու կովիդ-տեղամասից շարժական քվեատուփերը շրջանային ընտրական հանձնաժողով կներկայացվեն մինչ 21:00-ն:

Նրա խոսքով, Զուգդիդի շրջանում ընտրությունների երկրորդ փուլին մասնակցել է 34 080 ընտրող:

«Զուգդիդիի մեծամասնական ընտրատարածքում գրանցված էր 120 255 ընտրող: Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր տեղամասերը փակ են, բացառությամբ կովիդ-տեղամասերի: Կովիդ-տեղամասերը մինչև 21:00-ն կվերադառնան շարժական քվեատուփերով և հետևաբար, տվյալները ունենք բացառելով այս տեղամասերը: Եկել է 34 080 ընտրող, որը ներկայացնում է ընտրողների ընդհանուր թվի 28,34 տոկոսը: Առաջին փուլում ընտրողների մասնակցությունը կազմել է 46,17 տոկոս: Ընդհանուր առմամբ, շրջանում գրանցվել է չորս բողոք: Բողոքները ընթացակարգային էին: Մենք կսկսենք ընդունել ամփոփ արձանագրությունները», – ասել է Միրանդա Մեսխին:

Թողնել մեկնաբանություն