Ընտրատեղամասերի 99.7%-ի ձայները հաշվելուց հետո, Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում է 59.56%-ով, Գրիգոլ Վաշաձեն ունի 40.44%
Ընտրատեղամասերի 99.7%-ի ձայները հաշվելուց հետո, Սալոմե Զուրաբիշվիլին հաղթում է 59.56%-ով, Գրիգոլ Վաշաձեն ունի 40.44%

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական տվյալներով, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթում է «Վրացական երազանք»-ի կողմից աջակցվող թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլին: Այս պահի դրությամբ, Զուրաբիշվիլին ունի ընտրողների ձայների 59.56%, որը քանակապես կազմում է 1 146 063 ձայն:

ԿԸՀ-ի կայքէջում հրապարակված տեղեկության համաձայն, միացյալ ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեն ստացել է 778 167 ձայն, որը կազմում է ընդհանուր ձայների 40.44%-ը:

Այս պահի դրությամբ 3705 ընտրատեղամասից հաշվել են 3694-ը, որը ընտրատեղամասերի 99.7%-ն է: