Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Էստոնիայի նախագահին, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Վրաստանի հարցը բարձրացնելու համար
Սալոմե Զուրաբիշվիլին շնորհակալություն է հայտնել Էստոնիայի նախագահին, Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը Վրաստանի հարցը բարձրացնելու համար։
Վրաստանի նախագահի և Էստոնիայի նախագահի միջև կայացել է հեռախոսազրույց։
Վրաստանի նախագահի մամլո ծառայության տեղեկությամբ, հեռախոսազրույցը կայացել է Սալոմե Զուրաբիշվիլու նախաձեռնությամբ։
Սալոմե Զուրաբիշվիլիին շնորհակալություն է հայտնել Էստոնիաի նախագահ Կերստի Կալյուլայդին, Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ անցկացված հանդիպմանը վրաստանի հարցը բարձրացնելու համար։
Վրաստանի նախագահի հայտարարությամբ, Էստոնիաի նախագահը Վրաստանի առանձնահատուկ աջակիցն է։
Էստոնիայի և Ռուսաստանի նախագահները Կրեմլում հանդիպմանը զրուցել են նաև Վրաստանի մասին:
«Իհարկե, Էստոնիան Եվրամիության անդամ է և լիովին աջակցում է պատժամիջոցների եվրոպական մեխանիզմին և Վրաստանի և Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է Էստոնիայի նախագահը:
Լրագրողի հարցին, ինչ են քննարկել Վրաստանի ուղղությամբ, որտեղ «կոնֆլիկտը, ինչպես երևում է, վաղուց է, սառել է», Էստոնիայի նախագահը հայտարարել է. «Հենց դա ենք քննարկել, Վրաստանում այժմ նոր նախագահ է և քննարկել ենք, ինչ է հնարավոր անել: Ուկրաինայում ընտրություններ են, միևնույն ժամանակ, կան միլիոնավոր բռնի տեղահանված անձինք և այս մասին անհրաժեշտ է խոսել, նույնիսկ այն դեպքում, եթե ունենք տարբեր հայացքներ, թե ինչպես հասանք դրան: Չէի սպասում, որ այս հարցի առնչությամբ կգայինք ընդհանուր հայտարարի, չնայած հարգանքի, մնացի նույն մտքի, ինչպես նաև իմ զրուցակիցը»,- հայտարարել է Էստոնիայի նախագահը: