Սալոմե Զուրաբիշվիլին հանդիպել է խորհրդարանի կոմիտեների նախագահներին

17:31, 17.01.2021

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին խորհրդարանի արտաքին հարաբերությունների և Եվրոպայի հետ ինտեգրման կոմիտեների նախագահներ Նիկոլոզ Սամխարաձեի և Մակա Բոճորիշվիլու հետ անցկացրել է աշխատանքային հանդիպում:

Տեղեկությունն այդ մասին տարածում է նախագահի վարչության մամլո ծառայությունը:

Նրանց փոխանցմամբ, Օրբելիանիների պալատում անցկացված հանդիպմանը քննարկել են նախագահի Բրյուսել այցի հետ կապված հարցեր:

Նմանատիպ