Սալոմե Զուրաբիշվիլին և Իրակլի Ղարիբաշվիլին ներկա են Անզոր Էրքոմաիշվիլու քաղաքացիական հոգեհանգստին
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին և վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ներկա են Անզոր Էրքոմաիշվիլու քաղաքացիական հոգեհանգստին:
Քաղաքացիական հոգեհանգստին ներկա են նաև խորհրդարանի նախագահ Արչիլ Թալակվաձեն, խորհրդարանական մեծամասնության անդամները, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Ղարիբաշվիլին, ընդդիմադիր կուսակությունների առաջնորդները, արվեստի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Անզոր Էրքոմաշվիլու ընտանիքին ցավակցել է Բիձինա Իվանիշվիլին:
Սամեբայի աթոռանիստ տաճարում ընթանում է երաժիշտ, բանահյուս, «Ռուսթավի» համույթի հիմնագիր Անզոր Էրքոմաիշվիլու քաղաքացիական հոգեհանգիստը:
Մարտի 31-ին 80 տարեկան հասակում կյանքից հեռացավ Անզոր Էրքոմաիշվիլին: Նա կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում էր ստանում Առաջին համալսարանական կլինիկայում: Այսօր Անզոր Էրքոմաիշվիլիին հուղարկավորելու են Մթածմինդայի գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում: