Բիձինա Իվանիշվիլին կնոջ հետ ցավակցել է Անզոր Էրքոմաիշվիլու ընտանիքին
Բիձինա Իվանիշվիլին կնոջ հետ ցավակցել է Անզոր Էրքոմաիշվիլու ընտանիքին

Բիձինա Իվանիշվիլին կնոջ հետ միասին ներկա է եղել Անզոր Էրքոմաիշվիլու քաղաքացիական հոգեհանգստին:

Սամեբայի աթոռանիստ տաճարում ընթանում է երաժիշտ, բանահյուս, «Ռուսթավի» համույթի հիմնադիր Անզոր Էրքոմաիշվիլու քաղաքացիական հոգեհանգիստը:

Մարտի 31-ին 80 տարեկան հասակում կյանքից հեռացավ Անզոր Էրքոմաիշվիլին: Նա կորոնավիրուսի ախտորոշմամբ բուժում էր ստանում Առաջին համալսարանական կլինիկայում: Այսօր Անզոր Էրքոմաիշվիլիին հուղարկավորելու են Մթածմինդայի գրողների ու հասարակական գործիչների պանթեոնում:

Բիձինա Իվանիշվիլին Անզոր Էրքոմաիշվիլու մահվան առիթով ցավակցական նամակ է հրապարակել:

«Անզոր Էրքոմաիշվիլին ծառայում էր յուրաքանչյուր վրացու համար ամենաարժեքավորին՝ մեր բացառիկ մշակույթին»,- նշված է Բիձինա Իվանիշվիլու նամակում: