Սալոմե Զուրաբիշվիլին դիմում է Սի Բի Էս֊ին և պահանջում է փոխել հեռուստասերիալի էպիզոդը, որտեղ Հարավային Օսիան հիշատակված է որպես Ռուսաստանի գավառ
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմում է Սի Բի Էս հեռուստաալիքին և պահանջում է հայտնի հեռուստասերիալի ֊ ծովային ոստիկանությունից մի էպիզոդի սցենարում մտցնել փոփոխություններ։
Ինչպես գրել է Զուրաբիշվիլին, ծովային ոստիկանություն հեռուստասերիալի էպիզոդներից մեկում այսպես կոչված Հարավային Օսիան հիշատակված է որպես Ռուսաստանի գավառ։
Ծովային ոստիկանություն ֊ Նոր Օռլեան սերիալում, հաջորդ սերբիայում Հարավային Օսիան հիշատակված է լինելու որպես Ռուսաստանի դաշնության գավառ։ Սցենարում այս սխալը անպատասխանատվություն է և մենք կոչ ենք անում Սի Բի Էս հեռուստաալիքին հարգանքով վերաբերվել Վրաստանի տարածքային ամբողջականությանը֊, գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։