Սալոմե Զուրաբիշվիլի. Կանայք ամենաթույնն են այս երկրում և մեծ հույս են ներկայացնում երկրի այսօրվա, ապագայի և ազատ Վրաստանի համար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Կանանց երթի մասնակիցների հետ գնացել է Օրբելիանիների հրապարակում կազմակերպված ամանորյա գյուղ և ողջունել նրանց։
Սալոմե Զուրաբիշվիլին փոքր մեկնաբանություն է արել եւ նշել, որ կանայք մեծ հույս են ազատ Վրաստանի համար։
«Կանայք ամենաթույնն են այս երկրում և մեծ հույս են ներկայացնում այս երկրի այսօրվա, ապագայի և ազատ Վրաստանի համար»,- ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։
Կանանց երթի մասնակիցները ֆիլհարմոնիայի դահլիճից շարժվեցին դեպի Օրբելիանիների հրապարակ։