Սալոմե Զուրաբիշվիլի. Գործողության կոչը նշանակում է նոր ընտրություններ, սա ժողովրդավարական ելք է այն խորը ճգնաժամից, որի մեջ այս ընտրությունները ներքաշել են Վրաստանը
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արձագանքել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ զեկույցին։
«Կոնկրետ գործողությունների կոչը նշանակում է նոր ընտրություններ: Սա ժողովրդավարական լուծում է՝ դուրս գալու խորը ճգնաժամից, որի մեջ այս ընտրությունները ներքաշեցին Վրաստանը»,- գրում է Սալոմե Զուրաբիշվիլին։