Ռուսթավի քաղաքում խանութից գողացել են 18 թանկարժեք բջջային հեռախոս
Ռուսթավի քաղաքում խանութից գողացել են 18 թանկարժեք բջջային հեռախոս

Ռուսթավի քաղաքում կողոպտել են «Զումերի» խանութը:

Ինչպես տեղեկացնում է Առաջին ալիքի լրագրողը, գողացել են 18 թանկարժեք բջջային հեռախոս:

Վնասվել է խանութի դուռը, առևտրի օբյեկտ մուտք են գործել հավանաբար վնասելով դուռը:

Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն՝ ՔՕ-ի 177-րդ հոդվածով:

Ռուսթավի քաղաքի «Զումերի» խանութը կողոպտել են այս տարի արդեն երկրորդ անգամ: