Ռուսթավելու թատրոնում կայանալու է հավաք «Ազգային շարժման դեմ»
Ռուսթավելու թատրոնում կայանալու է հավաք «Ազգային շարժման դեմ»

Ռուսթավելու թատրոնում այսօր հավաքվելու է հանրության մի զանգվածը՝ բոլոքելու «Միացյալ ազգային շարժման» կառավարման ժամանակաշրջանի և 2007 թվականի նոյեմբերի 7-ի իրադարձությունների դեմ:

«Այսօր, մեզանից յուրաքանչյուրը իրողության առջև է, երբ Սաակաշվիլու բռնակալ ռեժիմը կրկին փորձում է ստանալ իշխանություն: Ուստի, բոլորս, ովքեր գիտակցում ենք այդ վտանգը, պարտավոր ենք, ժամանակավոր կողքի դնել բոլոր պահանջները և պաշտպանել մեր գլխավոր ձեռքբերումը՝ ազատությունը:

Նոյեմբերի 7-ին, 14:00-ին, ամենախորհրդանշական օրը, արի’ Ռուսթավելու թատրոն՝ ազատությունը պաշտպանելու համար»,- հայտարարում են ակցիայի կազմակերպիչները, «Ես պաշտպանում եմ ազատությունը» հանրության ներկայացուցիչները:

Դրա հետ մեկտեղ, 16:00-ին, Ռուսթավելու պողոտայում «Ոչ՝ նացիզմին» ժողովրդական շարժումն անցկացնելու է «Հիշում ենք նոյեմբերի 7-ը» խաղաղ երթ: