Ռուսթավելու պողոտայում խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունեցել միջադեպ (ֆոտո, վիդեո)

Ռուսթավելու պողոտայում խորհրդարանի շենքի դիմաց տեղի է ունեցել միջադեպ: Սկզբում, իրավապահները ակցիայի մասնակիցներին չեն տվել վրան բացելու հնարավորություն:

Դրան հետևել է խորհրդարանի դիմաց հավաքվածներին դժգոհությունը: Ռուսթավելու պողոտայում ծեծկռտուքի ժամանակ վատացել է ակցիայի երկու մասնակիցների ինքնազգացողությունը:

Քիչ անց, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները օրենսդրական մարմնի շենքի դիմաց բացել են մոտ տաս վրան: Ինչպես նրանք հայտնել են լրագրողներին, այդ վրաններում նրանք կմնան ողջ գիշերվա ընթացքում և խորհրդանշորեն, համերաշխություն կհայտնեն Զազա Սարալիձեին և Մալխազ Մաչալիկաշվիլուն: