Ռուսթավելու պողոտայում վիրավորում ստացած անչափահասի առողջական վիճակը բարելավվել է

Ինգորողվային անվան կլինիկայի բժիշկ Կոնստանտինե Մումլաձեի հայտարարությամբ, երեկ, Ռուսթավելու պողոտայում վիրավորում ստացած անչափահասի առողջական վիճակը բարելավվել է:

«Հիվանդը դեռևս մնում է վերակենդանացման բաժանմունքում, հանել են արհեստական շնչառության ապարատից և նրա շնչառության չափանիշները բավարար են: Այս փուլում, շոկային վիճակը մեկուսացված է: Հիվանդը օրվա երկրորդ կեսին կտեղափոխվի պալատ»,- հայտնել է լրագրողներին բժիշկը:

Անչափահասը Ինգորողվայի կլինիկա էր տեղափոխվել երեկ, շոկային վիճակում: Հիվանդին վիրահատել էին: Նա ստացել էր կյանքի համար վտանգավոր 4 վիրավորում: