ՆԳՆ-ը Սաբուրթալոյում վիրավորելու փաստով ձերբակալել է մի մարդու
ՆԳՆ-ը Սաբուրթալոյում վիրավորելու փաստով ձերբակալել է մի մարդու

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի, Վակե-Սաբուրթալոյի վարչության աշխատակիցները, անց կացրած օպերատիվ-որոնողական և հետաքննչական միջոցառումների արդյունքում, առողջությանը կանխամտածված վնաս հասցնելու մեղադրանքով ձերբակալել են 1993 թ. ծնված Թ.Գ.-ին: Հանցանքը նախատեսում է 3-ից 6 տարով ազատազրկում:

Գերատեսչության լրատվությամբ, հետաքննությունը պարզել է, որ ընթացիկ տարվա փետրվարի 7-ին, Թբիլիսիում Ղազբեգի պողոտայում մեղադրյալը, ով հանաբար հարբած է եղել, սառը զենքով վնասվածքներ է հասցրել Խ.Ճ.-ին և դիմել փախուստի:

Հետաքննությունը իրականացվում է Վրաստանի ՔՕ 117-րդ հոդվածի առաջին մասով: