ՆԳՆ-ը ձերբակալել է երկու դեռահասին սառը զենքով վիրավորելու մեջ մեղադրյալին
ՆԳՆ-ը ձերբակալել է երկու դեռահասին սառը զենքով վիրավորելու մեջ մեղադրյալին

Ներքին գործերի նախարարության Թբիլիսիի ոստիկանության դեպարտամենտի Վակե-Սաբուրթալոյի վարչության աշխատակիցները, անցկացված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում ձերբակալել են 2000 թվականին ծնված Ա.Ն.-ին՝ առողջությանը կանխամտածված ծանր վնասվածք հասցնելու համար: Նրա կողմից գործած հանցանքը հաշվի է առնում 3-ից 6 տարվա ազատազրկում:

ՆԳՆ-ի տեղեկությամբ, հետաքննությունը պարզել է, որ ընթացիկ տարվա հունվարի 31-ին Թբիլիսիում, Ա.Ն.-ն սառը զենքով վիրավորել է 2000 թվականին ծնված իր նախկին դասարանցիներ Ն.Ց.-ին և Ի.Ց.-ին, իսկ 2000 թվականին ծնված Լ.Խ.-ին թեթև վիրավորել փորի հատվածում և թաքնվել դեպքի վայրից:

Իրավապահները Ա.Ն.-ին ձերբակալել են տաք հետքով, Թբիլիսիում:

Հետաքննությունն ընթանում է կանխամտածված ծանր վնասվածք հասցնելու փաստի հիման վրա, ՔՕ-ի 117-րդ հոդվածով: