Անչափահասների վիրավորման մեջ մեղադրյալին խափանման միջոց սահմանելու հարցը Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկելու է այսօր
Անչափահասների վիրավորման մեջ մեղադրյալին խափանման միջոց սահմանելու հարցը Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկելու է այսօր

Անչափահասների վիրավորման մեջ մեղադրյալին խափանման միջոց սահմանելու հարցը Թբիլիսիի քաղաքային դատարանը քննարկելու է այսօր:

Հայտնի չէ, թեինչ միջնորդությամբ է դիմում մեղադրող կողմը դատարանին, պահանջում է գրավ, թե կալանավորման կիրառում:

Ձերբակալվածի փաստաբանի դիրքորոշումն է, որ մեղադրյալին սահմանվի գրավ, քանի որ փաստաբան Իռմա Ճկադուայի հայտարարությամբ, նրա պաշտպանյալը համագործակցում է հետաքննության հետ, անձամբ է ներկայացել քննչական գերատեսչությունը և վիրավորում ստացած դեռահասների առողջական վիճակն էլ կայուն է:

2000 թվականին ծնված Ա.Ն.-ին պաշտոնական մեղադրանք է ներկայացվել երեկ երեկոյան՝ նախնական ձերբակալման մեկուսարանում:

Մեղադրանքի ձևակերպումն անհայտ է, քանի որ փաստաբանը իր պաշտպանյալի շահերից ելնելով, չի բարձրաձայնում: