Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9000-ից ավել դեպք:
Այս մասին հայտարարել են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի օպերատիվ շտաբում:
Ընդհանուր առմամբ, համավարակի սկսվելուց ի վեր Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել է ավելի քան 414 000 դեպք:
Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 162 մարդ:
Ռուսաստանում «կովիդ 19»-ից մահացել է 4855 մարդ, բուժվել է 171 833 քաղաքացի: