Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9000-ից ավել դեպք, մահացել է 162 մարդ
Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9000-ից ավել դեպք, մահացել է 162 մարդ

Ռուսաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9000-ից ավել դեպք:

Այս մասին հայտարարել են վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի օպերատիվ շտաբում:

Ընդհանուր առմամբ, համավարակի սկսվելուց ի վեր Ռուսաստանի Դաշնությունում հաստատվել է ավելի քան 414 000 դեպք:

Վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 162 մարդ:

Ռուսաստանում «կովիդ 19»-ից մահացել է 4855 մարդ, բուժվել է 171 833 քաղաքացի: