Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 29 039 նոր դեպք, մահացել է 457 մարդ
Ռուսաստանում արձանագրվել է «կովիդ 19»-ի 29 039 նոր դեպք: Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից ապաքինվել է 21 341 պացիենտ, մահացել է 457 մարդ:
Համավարակի տարածումից ի վեր, երկրում արձանագրված է գրեթե՝ 2,5 միլիոն դեպք, այստեղից ապաքինվել է 1 937 738 մարդ, մահացել է 43 141 պացիենտ: