Ռուսաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 21 983 նոր դեպք, մահացել է 411 մարդ

Ռուսաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 21 983 նոր դեպք:

Վարակի հետևանքով զոհվել է 411 մարդ:

Երկրում այսօրվա դրությամբ կա ավելի քան 441 հազար ակտիվ դեպք:

Համավարակի տարածումից մինչ օրս Ռուսաստանում կորոնավիրուս է ախտորոշվել է 1 880 551 մարդու մոտ: Նրանցից մահացել է 32 443-ը: