Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում արտակարգ դրություն է հայտարարվել Սեւ ծովում երկու տանկերի խորտակման հետեւանքով նավթամթերքների արտահոսքի պատճառով

19:47, 25.12.2024

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասում արտակարգ դրություն է հայտարարվել Սեւ ծովում երկու տանկերի խորտակման հետեւանքով նավթի արտահոսքի պատճառով։

Այս մասին տելեգրամ-ալիքում գրում է Կրասնոդարի երկրամասի նահանգապետ Վենիամին Կոնդրատիեւը։

Նավթամթերքի ծով արտահոսքի պատճառով նախկինում արտակարգ դրություն էր գործում Անապայի և Տեմրյուկսկի շրջանների մունիցիպալ մակարդակով։

«Ցավոք, նավթամթերքի արտահանումը դեպի Անապա եւ Տեմրյուկսկ շրջանների ափեր չի դադարում։ Ի սկզբանե, ըստ գիտնականների և մասնագետների հաշվարկների, մազութի հիմնական զանգվածը պետք է մնար Սև ծովի հատակին, ինչը թույլ կտար այն հավաքել ջրի մեջ։ Սակայն եղանակն է թելադրում իր պայմանները, օդը տաքանում է, իսկ նավթամթերքները բարձրանում են մակերես։ Արդյունքում մեր ափեր են թափվում նավթամթերքները»,- ասաց նահանգապետը։

Տեղեկության համար՝ դեկտեմբերի 15-ին Ռուսաստանին բռնակցված Ղրիմի ափերի մոտ նավթամթերքով բեռնված ռուսական երկու տանկեր են խորտակվել։

Նմանատիպ