Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայում պահանջում են չեղյալ հայտարարել այսպես կոչված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները

Ռուսաստանի կողմից բռնազավթված Աբխազիայում պահանջում են չեղյալ հայտարարել այսպես կոչված նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Համապատասխան հայտարարությունը հրապարակել են այսպես կոչված քաղաքական կուսակցությունները և հասարակական կազմակերպությունները:

«Երկրի համար աղետալի հետևանքներից խուսափելու համար ԿԸՀ-ն պետք է ընտրությունների երկրորդ փուլը չեղյալ հայտարարի», – ասվում է հայտարարության մեջ:

Ինչպես նշում են ընդիմադիրները, «ընտրությունների արդյունքները հայտարարվել են սահմանադրության խախտմամբ»:

Հայտարարությունը ստորագրում են այսպես կոչված քաղաքական կուսակցություն «Ամցախարան», «Աբխազիայի ժողովրդական ճակատ» և ևս վեց այսպես կոչված հասարակական կազմակերպություն:

Հիշեցնենք, որ երեկ Աբխազիայում տեղի է ունեցել այսպես կոչված նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Այսպես կոչված ԿԸՀ-ն հաղթող է ճանաչել գործող նախագահ, Ռաուլ Խաջիմբային: Այս արդյունքները չի ճանաչում նրա հակառակորդ, Ալխազ Կվիցինիան: ՈՒշ գիշերին, Սոխումիում այսպես կոչված ԿԸՀ-ի շենքի մոտ հավաքվել են Կվիցինիայի կողմնակիցները: Ավելի ուշ նրանք ցրվել են: Կվիցինիան պատրաստվում է բողոքարկել արդյունքները: