Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները Լեռնային Ղարաբաղում կստեղծեն մոնիտորինգի կենտրոն. Հայկական մամուլ
Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարությունները Լեռնային Ղարաբաղում կստեղծեն մոնիտորինգի կենտրոն: Տեղեկությունը տարածում է հայկական մամուլը:
Մամուլի փոխանցմամբ, երկրների պաշտպանության նախարարությունները համատեղ մոնիտորինգի կենտրոն ստեղծելու մասին հատուկ համաձայնագիրը կստորագրեն նոյեմբերի 10-ին: Կենտրոնի նպատակը Լեռնային Ղարաբաղում հրադադարի համաձայնության կատարման մոնիտորինգի իրականացումն է:
Մոնիտորինգի աշխատանքը սահմանվել է համաձայնության 5-րդ կետով, որն ստորագրում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուշ գիշեր հայտարարեց, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ստորագրել է համաձայնագիր, որը նախատեսում է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցում: Հայաստանի վարչապետի հայտարարությանը Երևանում հետևել է բողոք: Երևանի Հանրապետության հրապարակում հավաքվել են հարյուրավոր մարդիկ: Ցուցարարների միի մասը ներխուժել է կառավարության տուն: Ցուցարարները ֆիզիկական հաշվեհարդար են տեսել Հայաստանի խորհրդարանի նախագահի հետ: Հայաստանի վարչապետը քիչ անց տարածված հայտարարության մեջ նշել է, որ այլ ելք չուներ:
Համաձայնությանը տոն է հետևել Բաքվի փողոցներում: Հայտարարությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ում խոսքով, «Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դրվել է վերջակետ»: Ալիևի մեկնաբանմամբ, համաձայնության կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ խաղաղարար առաքելությունն է:
Արդեն հրապարակվել է նաև կնքված համաձայնագրի տեքստը: 9 կետից բաղկացած համաձայնագրի կետերից մեկը Լեռնային Ղարաբաղում մոտ 2000 ռուս խաղաղապահի տեղակայում է նախատեսում: