Ռուսաստանը լայնածավալ հրթիռային հարձակում է իրականացրել Կիևի վրա

11:49, 20.12.2024

Ռուսաստանը լայնածավալ հրթիռային հարված է հասցրել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևին։

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ յոթ մարդ վիրավորվել է։

Կիևի մի քանի շրջաններում պայթյուններ են որոտացել: Գոլոսեևսկի շրջանում վնասվել է գրասենյակային շենք, ճանապարհի ծածկ և գազատար։ Հրդեհ է բռնկվել հինգ ավտոմեքենայում.

Դնեպրի մարզում անավարտ շինություն է վնասվել: Սոլոմենսկոյեում շենք է հրդեհվել: Բեկորներ են ընկել նաև Շևչենկոյի շրջանում։

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի խոսքով՝ ռմբակոծության հետևանքով վնասվել է Գոլոսեևսկի շրջանի ջեռուցման մայրուղին։

Տեղական լրատվամիջոցները հաղորդում են մեկ զոհի մասին, սակայն Կլիչկոն հերքել է այդ տեղեկությունը:

Ըստ տեղեկությունների՝ հրթիռային հարձակումն իրականացրել է ռուսական ռազմավարական ավիացիան։

Նմանատիպ