Ռուսաստանը և Բելառուսը վաղվանից սկսում են համատեղ զորավարժություններ
Ռուսաստանը և Բելառուսը վաղվանից սկսում են համատեղ զորավարժություններ

Ռուսաստանը և Բելառուսը վաղվանից սկսում են համատեղ զորավարժություններ։ Այս մասին տեղեկությունը տարածում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ինչպես նշել են գերատեսչությունում, մանեվրները նախապես ծրագրված էին և անց են կացվելու Բելառուսում, Բրեստի պոլիգոնում։ Զորավարժություններին մասնակցելու են նաև ռուս զինվորականները, որոնք Բելառուս են ժամանելու գնացքով։

Սլավոնական եղբայրություն անվանմամբ զորավարժությունները սկսվելու են սեպտեմբերի 14֊ին և ավարտվելու են սեպտեմբերի 25֊ին։