Ռուս զբոսաշրջիկների մեծամասնությունը  չի հանել իր ամրագրումները. Ինտերֆաքս
Ռուս զբոսաշրջիկների մեծամասնությունը չի հանել իր ամրագրումները. Ինտերֆաքս

Ռուս զբոսաշրջիկների մեծամասնությունը, որոնք այս ամռանը և աշնանը ծրագրել էին իրենց հանգիստը անց կացնել Վրաստանում, չեն հանել իրենց ամրագրումները: Այս մասին լրատվությունը տարածում է ռուսական «ինտերֆաքս» գործակալությունը:

Ինչպես լրագրողներին ասել են Ռուսաստանի տուրօպերատորների միությունում, չնայած բացասական կանխատեսումներին, Վրաստան մեկնելուց հրաժարվել է շատ քիչ մարդ:

«Հուլիսի 8-ից հետո Ռուս զբոսաշրջիկները Վրաստան այցելություն են ծրագրում շրջանցիկ ճանապարհով»,-հայտարարել են տուրօպերատորների միությունում:

Նրանց լրատվությամբ, ռուս զբոսաշրջիկները գնել են 5 հազարից ավելի փաթեթ, որոնց արժեքը սկսվում է 35 հազար ռուբլուց:

Հունիսի 21-ին, Ռուսաստանի նախագահը ստորագրել է հրամանագիր, որի համաձայն հուլիսի 8-ին ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելվել է թռիչքներ կատարել դեպի Վրաստան:

Հունիսի 25-ին Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը հայտարարել է, որ Ռուսաստանի իշխանությունները չեն արգելում Ռուսաստանի քաղաքացիներին մեկնել Վրաստան, և այդ սահմանափակումները մտցվել են Ռուսաստանի անվտանգության ապահովման համար: