Ռոսավիացիա. Գրոզնիի օդանավակայանում «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռի վայրէջքի ժամանակ ուկրաինական անօդաչու սարքերի հարձակվելու փորձ է եղել
«Ռոսավիացիա»-ն հաստատել է, որ Գրոզնիի օդանավակայանում «Ադրբեջանի ավիաուղիների» ինքնաթիռի վայրէջքի ժամանակ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակվելու փորձ է եղել։
Ընկերության ղեկավար Դմիտրի Յադրովը նոր մանրամասներ է հրապարակել Ակտաուի շրջանում ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի կործանումից, ըստ որի՝ ինքնաթիռը չի կարողացել վայրէջք կատարել Գրոզնիի օդանավակայանում՝ «քովերի» ռեժիմի պատճառով, որը նախատեսում է անհապաղ բոլոր ինքնաթիռների մեկնումը նշված տարածքից:
«Ռոսավիացիան» պնդում է, որ նշված ռեժիմը մտցվել է ուկրաինացիների՝ Գրոզնիում և Վլադիկավկազում քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարձակումներ իրականացնելու փորձերի պատճառով։ Դիմիտրի Յադրովի խոսքով՝ ավիավթարի օրը Գրոզնիի օդանավակայանի տարածքում ծանր իրավիճակ է եղել՝ մառախուղ է եղել, իսկ 500 մետր բարձրության վրա տեսանելիություն չի եղել։
«Ռոսավիացիայի» ղեկավարի խոսքով՝ անձնակազմի ղեկավարը երկու անգամ փորձել է վայրէջք կատարել ինքնաթիռը, իսկ հետո որոշել թռչել Ակտաու օդանավակայան։