Ռոբերտա Մեցոլան երկրորդ ժամկետով ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ
Ռոբերտա Մեցոլան երկրորդ ժամկետով ընտրվել է Եվրախորհրդարանի նախագահ։ Նրան հաջողվել է հավաքել ձայների մեծամասնությունը։
Մեցոլայի թեկնածությունը պաշտպանել է 562 պատվիրակ, ընդհանուր առմամբ քվեարկությանը մասնակցել է 623 պատգամավոր։ Ռոբերտա Մեցոլան կղեկավարի Եվրախորհրդարանը 2,5 տարի ժամկետով։
Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնի համար պայքարում էին երկու թեկնածուներ՝ իսպանացի Ռոբերտա Մեցոլան և Իրեն Մոնտերոն։
Հիշեցնենք, որ Ռոբերտա Մեցոլան այս պաշտոնում առաջին անգամ ընտրվել է 2022 թվականի սկզբին։