Ռիսկը այն բանի, որ Լեհաստանը դատական համակարգում իշխող կուսակցության միջամտության պատճառով, լքի Եվրամիությունը իրական է. Դոնալդ Տուսկ
Ռիսկը այն բանի, որ Լեհաստանը դատական համակարգում իշխող կուսակցության միջամտության պատճառով, լքի Եվրամիությունը իրական է,-այս հայտարարությունը Վարշավայում արել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Գոյություն ունի լուրջ վտանգ, Polexit -ը հնարավոր է»,-հայտարարել է Տուսկը:
«Ես ունեմ Մեծ բրիտանիայի նախկին վարչապետի հետ աշխատանքի մեծ փորձ: Քեմերոնի հետ աշխատել եմ համարյա ամեն օրյա ռեժիմում, որպեսզի խուսափեինք Բրեքսիթից: Հենց նա է բարձրացրել հանրաքվեի միտքը, դրանից հետո արել է ամեն ինչ, որ Բրիտանիան մնար Եվրամիության կազմում: Գտնում եմ Եվրոպան կլինի ավելի խելամիտ, քան իշխող կուսակցության նախարարները»,-հայտարարել է Դոնալդ Տուսկը:
Եվրամիության դատարանը կոչ է արել դադարեցնել Լեհաստանի գերագույն դատարանի մասին նոր օրենքի գործի դնելը: Լեհաստանի նոր օրենսդրությամբ, գերագույն դատարանի դատավորների պաշտոնաթող լինելու տարիքը 70-ից նվազել է մինչև 65:
Հեղինակ -
Edgar Barsegyan