Լեհաստանի գերագույն դատարանում հայտարարում են, որ հնարավոր է երկիրը ստիպված լինի հեռանալ Եվրամիության կազմից
Լեհաստանի գերագույն դատարանում հայտարարում են, որ հնարավոր է երկիրը ստիպված լինի հեռանալ Եվրամիության կազմից

Լեհաստանի գերագույն դատարանում հայտարարում են, որ հնարավոր է երկիրը ստիպված լինի հեռանալ Եվրամիության կազմից:

Պատճառը կառավարության կողմից նախաձեռնած քրեակատարողական համակարգի բարեփոխումն է: Նախաձեռնության համաձայն, դատավորները, ովքեր կասկածի տակ կդնեն արդարադատության գերագույն խորհրդի կողմից ընտրված թեկնածուների օրինականությունը, կտուգանվեն կամ կազատվեն աշխատանքից:

Լեհաստանի իշխող «Օրենք և արդարություն» կուսակցության կողմից մշակված օրինագծի համաձայն, դատավորներին արգելվում է մասնակցել «քաղաքական կյանքին»:

Իշխող կուսակցությունում ասում են, որ բարեփոխումը կծառայի դատական ​​համակարգում կոռուպցիայի հաղթահարմանը:

Լեհաստանի Գերագույն դատարանում հայտարարում են, որ այս առաջարկները չեն համապատասխանում Եվրամիության օրենսդրությանը և վտանգում դատավորների անկախությունը:

«Լեհաստանի և Եվրամիության օրենսդրությունների միջև անհամապատասխանության պատճառով, Լեհաստանը հնարավոր է ստիպված լինի լքել Եվրամիությունը»,- հայտարարել են գերագույն դատարանում:

Ընդդիմությունը նաև պնդում է, որ բարեփոխումը մշակված է հատուկ այնպես, որ մինչ մայիսին կայանալիք ընտրությունները, Լեհաստանի գերագույն դատարանի նախագահին նշանակի նախագահ Անջեյ Դուդան: