Կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով, Լեհաստանում չեղարկվել են հանրային միջոցառումները

15:27, 10.03.2020

Կորոնավիրուսի տարածումից խուսափելու նպատակով, Լեհաստանի կառավարությունը երկրի մասշտաբով չեղարկել է հանրային բոլոր միջոցառումները:

Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Մատեուշ Մորավեցկին:

Երկրի առողջապահության վերջին տվյալներով, Լեհաստանում գրանցվել է կորոնավիրուսի 17 դեպք, մի քանի հիվանդի վիճակ ծանր է:

Կառավարության որոշմամբ, Գերմանիայի և Չեխիայի հետ սահմանային անցակետերում սկսվում է քաղաքացիների ստուգումը:

Կորոնավիրուսի պատճառով, երկրի նախագահ Անդժեյ Դուդան չեղարկում է նախընտրական միջոցառումների շրջանակներում անցկացվելիք հանրային հավաքները:

Նմանատիպ