Ռիոնիի կիրճում բողոքը շարունակվում մէ, տեղում կենտրոնացված են ոստիկանության ուժերը
Ռիոնիի կիրճում բողոքը շարունակվում մէ, տեղում կենտրոնացված են ոստիկանության ուժերը

Ռիոնիի կիրճում բողոքի ցույցերը շարունակվում են: 161-րդ օրն է, ինչ բնակչությունը բողոքում է «Նամախվանի ՀԷԿ» կասկադի կառուցման դեմ:

Ցուցարարները չեն փոխում իրենց դիրքորոշումը և պահանջում են ներդրողի դուրս գալը կիրճից: Այն տարածքում, որտեղ պետք է կառուցվի ՀԷԿ-ը, այսօր առավոտվանից կենտրոնացված են իրավապահները, ինչպես նաև տեղում է ջրցան մեքենան:

Կիրճ տանող ճանապարհը փակ է, և ոչ ոքի թույլ չեն տալիս ներս մտնել: Ներքին գործերի նախարարության տեղեկությամբ, անվտանգության նկատառումներից ելնելով ՝ Ռիոնիի կիրճում քաղաքացիների տեղաշարժը որոշակի ուղղություններով ժամանակավորապես սահմանափակված է:

Հիշեցնենք, որ «Էնկա» ընկերության նոր ղեկավարը երեկ փորձել է բանակցել կիրճում բնակվող անձանց հետ, սակայն հանդիպումն ավարտվել է ապարդյուն: