Reuters. Մոսկվան և Կիևը չկարողացան համաձայնության գալ Ադրբեջանի առաջարկած գործարքի շուրջ, որը կապահովի ռուսական գազի շարունակական արտահանումը Եվրոպա Ուկրաինայի տարածքով
Մոսկվան և Կիևը չկարողացան համաձայնության գալ Ադրբեջանի առաջարկած գործարքի շուրջ, որը կշարունակեր Ուկրաինայի տարածքով ռուսական գազը Եվրոպա արտահանել։ Այս մասին «Reuters»-ի հետ զրույցում հայտնել է «Սոկարի» բարձրաստիճան պաշտոնյան։
«Reuters»-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը և Ուկրաինան Ադրբեջանին խնդրել են բանակցություններ վարել Ռուսաստանի հետ գազի տարանցման պայմանագրի շուրջ, որի ժամկետը լրանում է տարեվերջին։
«Սոկարի»-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ընկերությունը գրեթե մեկ տարի միջնորդում է Ուկրաինայի և Եվրամիության խնդրանքով բանակցություններ վարել ուկրաինական և ռուսական էներգետիկ ընկերությունների միջև։ Նա նշել է, որ թոփ-մենեջերները մայիսի 2-ին Ստամբուլում և օգոստոսի 29-ին Վիեննայում հանդիպել են ուկրաինական էներգետիկ ընկերությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Աղբյուրը նշել է, որ ի վերջո ուկրաինական և ռուսական կողմերը չեն կարողացել պայմանավորվել պայմանների շուրջ։
Մինչ այդ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Կիևի հետ նոր համաձայնագիր չի լինելու։ Վլադիմիր Զելենսկու խոսքով՝ Կիևը դիտարկում է ռուսական գազի տարանցումը շարունակելու հարցը, բայց միայն այն պայմանով, որ Մոսկվան մինչև պատերազմի ավարտը չստանա բնական գազի վաճառքից ստացված գումարը։
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտարարել է, որ ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետը կավարտվի 2025 թվականի հունվարի 1-ին։