Reuters. Աֆղանստանի նախագահը որոշել է լքել երկիրը
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին որոշել է լքել երկիրը: Տեղեկությունը տարածում է «Reuters»-ը՝ հիմնվելով տեղական աղբյուրի վրա:
Հաղորդվում է, որ Աշրաֆ Ղանին լքել է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը և տեղափոխվել Տաջիկստան:
Թալիբներն այսօր պաշարել են Աֆղանստանի մայրաքաղաքը: Բանակցություններ էին ընթանում Աֆղանստանի կառավարության և խմբավորման անդամների միջև՝ իշխանության խաղաղ փոխանցման համար: