Ռաճայում արտաքին աշխարհից կտրվել է 12 գյուղ, վնասվել է 10 կամուրջ և կենտրոնական մայրուղու երեք հատված
Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի նահանգապետ Արչիլ Ջափարիձեի փոխանցմամբ, Ռաճայում արտաքին աշխարհից կտրվել է 12 գյուղ:
Վնասվել է 10 կամուրջ, վնասվել է կենտրոնական մայրուղու երեք հատված:
«Այս գյուղերին էլեկտրաէներգիա չի մատակարարվում, քանի որ վնասված են բարձր լարման գծերը: Ավելի քան 2000 մարդ կտրված է արտաքին աշխարհից, Շովիում և այլ վայրերում գտնվում են նաև զբոսաշրջիկներ: Այժմ կառուցվում է շրջանցիկ ճանապարհը, կան բարդ հատվածներ և չգիտենք, երբ կավարտվեն աշխատանքները»,- Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Արչիլ Ջափարիձեն:
Նրա խոսքով, տեղում առավոտից աշխատում են փրկարարական խմբերը:
Աղետը վնասել է Օնիի մունիցիպալիտետի գյուղերը: Գետերի վարարման հետևանքով վնասվել են ճանապարհները և բնակելի տները:
Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ, աղետի գոտի են մեկնել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները: