Ռաճայի շրջանում աղետի պատճառով ավելի քան 2000 մարդ կտրվել է արտաքին աշխարհից
Ռաճայի շրջանի Օնիի մունիցիպալիտետում աղետի պատճառով ավելի քան 2000 մարդ կտրվել է արտաքին աշխարհից: Այդ թվում, 1500 տեղի բնակիչ և ավելի քան 500 հանգստի մեկնած հյուր:
Օնիի քաղաքապետարանի ներկայացուցիչ Լևան Շերազադաշվիլու փոխանցմամբ, նրանց վտանգ չի սպառնում:
Արտաքին աշխարհից կտրված քաղաքացիների հետ այս պահին հնարավոր է կապ հաստատել միայն հեռախոսի միջոցով:
Աղետի գոտում սպասում են սահմանային վարչության ուղղաթիռին: Անհրաժեշտության դեպքում այդ ուղղաթիռով գյուղերին կփոխանցվեն դեղամիջոցներ և առաջնային օգտագործման պարագաներ:
Ռաճա-Լեչխումիի և Քվեմո Սվանեթիի նահանգապետ Արչիլ Ջափարիձեի փոխանցմամբ, Ռաճայում արտաքին աշխարհից կտրվել է 12 գյուղ: Վնասվել է 10 կամուրջ, վնասվել է կենտրոնական մայրուղու երեք հատված:
Աղետը վնասել է Օնիի մունիցիպալիտետի գյուղերը: Գետերի վարարման հետևանքով վնասվել են ճանապարհները և բնակելի տները:
Գիորգի Գախարիայի հանձնարարությամբ, աղետի գոտի են մեկնել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները: