Պուտինը առաջարկում է ՆԱՏՕ-ին Եվրոպայում փոքր և միջին հեռավորության հրթիռների տեղակայման վրա հայտարարել մորատորիում
Պուտինը առաջարկում է ՆԱՏՕ-ին, Եվրոպայում փոքր և միջին հեռավորության հրթիռների տեղակայման վրա հայտարարել մորատորիում:
Կրեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ «միջին և փոքր հեռահարության վրա գործող հրթիռների վերացման մասին համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը, լուրջ սխալ էր»: Միևնույն ժամանակ, Մոսկվայում ասում են, որ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լարվածությունը կրկին պահպանված է:
«Այս համատեքստում մենք վերահաստատում ենք, որ աջակցում ենք փոքր ու միջին հեռահարության հրթիռների տեղակայման վրա հաստատվի մորատորիում: Միևնույն ժամանակ, չեն անհետացել մեր կոչերը ՆԱՏՕ-ի անդամ երկրների հանդեպ, որ նրանք նույնպես քայլեր ձեռնարկեն»,- ասված է Կռեմլի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև գործող, միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման մասին համաձայնագիրը դադարեցվել էր 2019 թվականի օգոստոսի 2-ին: